ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիայի Սենատը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի նախագիծը կքննարկի նոյեմբերի 25-ին: Տեղեկությունը հայտնում է սենատոր և նախագծի համահեղինակ Բրունո Ռեթայլոն։
«Միայն անկախությունը կարող է երաշխավորել Արցախի բնակչության իրավունքներն ու ազատությունները թուրքական իսլամիստական էքսպանսիոնիզմի դեմ», - Twitter-ի իր էջում գրել է նա։
Նախագիծը ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորներ՝ Բրունո Ռեթայլոն (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասին և Գիոմ Գոթարը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:
Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար:
Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար Ֆրանսիայում հանձնախումբ կստեղծվի