ՀԱՊԿ ռազմական կոմիտեն քննարկել է մոտակա 5 տարվա ծրագրերը

ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի ղեկավարները քննարկել են Հավաքական ավիացիոն ուժերի զարգացումը, հստակեցրել են օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումների հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է Հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները և որոշել հաջորդ հինգ տարվա ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները:

ՌԴ–ն չի խախտել ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները. Լավրովը` ղարաբաղյան համաձայնության մասին

«Հստակեցվել է հաջորդ տարի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման, ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի կառուցվածքի և կազմի կատարելագործման, ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի՝ նպատակային առաջադրանքների կատարման պատրաստվածությունն ապահովելու հետագա աշխատանքների կարգը»,-ասել է նա։

Ռազմական կոմիտեն քննարկել Է ՀԱՊԿ սահմաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։ Պայմանավորվել են շարունակել Հավաքական անվտանգության ապահովման վերաբերյալ համատեղ որոշումների մշակման և ընդունման նպատակով կազմակերպության երկրներին ուղղված մարտահրավերների և սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակումը:

Քննարկվել է նաև ռազմական բժշկության ոլորտում կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հարցը: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ռազմական կառավարման լիազոր մարմիններին խորհուրդ է տրվել ամեն տարի բժշկական ծառայությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումներ անցկացնել՝ բժշկական ապահովման առավել արդիական խնդրահարույց հարցերի շուրջ:

Ռազմական կոմիտեի նիստին մասնակցել են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Ռուսաստանը ղարաբաղյան հայտարարությամբ չի փորձել քաղաքական միավորներ վաստակել. ՌԴ ԱԳՆ