Եվրամիությունը 3 միլիոն եվրո օգնություն կհատկացնի ԼՂ բնակչությանը

ԵՄ աջակցության միջոցով հնարավոր կլինի տրամադրել պարենամթերք, ձմեռային իրեր, բժշկական օգնություն և առաջին անհրաժեշտության այլ առարկաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը 3 միլիոն եվրո օգնություն կհատկացնի հակամարտության հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Հայտնի է` Ֆրանսիայի Սենատը երբ կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևի նախագիծը

«Հանձնաժողովը հայտարարել է մարդասիրական աջակցության համար լրացուցիչ 3 մլն եվրո հատկացնելու մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առավել տուժած քաղաքացիական անձանց աջակցելու համար։ Այս ֆինանսավորումը հատկացվում է ի լրումն հոկտեմբերի սկզբին հատկացված 900 000 եվրոյի»,– նշված է ԵՄ պաշտոնական կայքում։

ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը: Նա ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը։

Նշվում է, որ այս աջակցության միջոցով հնարավոր կլինի տրամադրել պարենամթերք, ձմեռային իրեր, բժշկական օգնություն և առաջին անհրաժեշտության այլ առարկաներ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է միանվագ դրամական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող արցախցիներին, որոնք հաշվառված են Արցախում:

Արցախի բնակչության համար. «Ավրորան» սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել