ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը, որը կորոնավիրուսի պատճառով վատթարացել էր, բժիշկներին հաջողվել է կայունացնել։
«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Ռիտա Սարգսյանը տեղափոխվել է արտերկիր բուժման:
«Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը դեռևս մտահոգիչ է»,–նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել են Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը։