Ռիտա Սարգսյանին ծանր վիճակում տեղափոխել են արտերկիր

Արտերկիր տեղափոխման պահին նախկին առաջին տիկնոջ վիճակը շարունակում էր ծանր մնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, տեղափոխվել է արտերկիր բուժման: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է. Իլոն Մասկ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Սարգսյանին արտասահման տեղափոխելու որոշումը կայացվել է հարազատների ցանկությամբ։ Տեղափոխման պահին Ռիտա Սարգսյանի վիճակը ծանր էր»,–ասաց Գնունին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել են Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը։

Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են