ՌԴ ԱԻՆ–ը կօգնի Արցախի բնակավայրերի վերականգնման հարցում

ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրենի առաջարկով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Խմբերը կշրջեն բնակավայրերով ու տեղում կգույքագրեն բոլոր վնասները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Տեղեկությունը հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։

Քննարկվել է առաջիկայում խաղաղ բնակավայրերում նախատեսված շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում ՌԴ մտահոգությունն ու հետևողականությունը, ինչպես նաև նյութական օժանդակությունը:

Հանդիպմանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը զեկուցել է մինչ այսօր իր ղեկավարած գերատեսչության կողմից կատարված վնասների չափագրման աշխատանքները: Իսկ ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով. խմբերը կշրջեն բոլոր բնակավայրերով ու տեղում կգույքագրեն բոլոր վնասները:

Նախապատվությունը տրված է կենսական կարևոր նշանակության համակարգերի՝ էլեկտրամատակարարման, գազի և ջրի մատակարարման, ինտերնետի և հեռախոսակապի կոմունիկացիաների վերականգնմանը, ինչպես բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգմանը, դրանց զուգահեռ կկատարվի նաև դպրոցական և նախադպրոցական հաստատությունների, առողջապահական հիմնարկների և ճանապարհների վերակառուցումը:

Արցախի բնակչության համար. «Ավրորան» սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել

Կարեն Սարգսյանի խոսքով այդ աշխատանքները պետք է մեկնարկեն անհապաղ, որպեսզի բնակչության համար ստեղծվի մաքսիմալ հարմարավետություն:

«Կատարո» գինու գործարանը «կազմ ու պատրաստ» մնացել է թշնամու տիրապետության տակ