«Մենք չէինք կարող մեր հերոս տղերքի գենը կորցնել»․ Տոնոյանը հանդիպել է զինծառայողների հետ

Մարտական հերթապահությունից վերադարձած ժամկետայինների արձակուրդներն ու ազատ արձակումները կիրականացվեն դեկտեմբերի 1-ից հետո։
Sputnik

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է երկրորդ բանակային զորամիավորման մարտիկների հետ ու իր շնորհակալությունը հայտնել նրանց։ Հանդիպման տեսանյութը հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի. Տոնոյանը զրուցել է Շոյգուի հետ

«Իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ վստահված առաջնագիծը քաջարի և անսասան պահելու համար»,-ասել է նախարարը։

Մարտական հերթապահությունից նոր վերադարձած և Արցախյան ռազմաճակատի ամենաթեժ ուղղություններում մարտական խնդիրը պատվով կատարած զինվորների ու սպաներին ՊՆ նախարարը մեկ առ մեկ մոտեցել է, զրուցել, հետաքրքրվել ստորաբաժանման կատարած խնդիրներով․ տղաների տրամադրությամբ ու պատրաստվածությամբ։

Շարքում, ինչպես ռազմաճակատում, աղջիկներ կան, նախարարը նրանց առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության համար։

Զորամասից այն կողմ զինվորներին տեսակցելու են եկել նրանց հարազատները։ Նախարարը հանդիպել է նաև ծնողների հետ։

«Շնորհակալ եմ ձեզ, որպես մարդ, որպես նախարար, էս երեխեքը հերոս են ու իրենք պետք է երեխաներ ունենան, իրենց գենը չպետ է կորի։ Մենք չէինք կարող մեր հերոս տղերքի գենը կորցնել»,-ասել է Տոնոյանը։

Զորքի վերախմբավորում և տեղափոխում. Տոնոյանը հետևել է աշխատանքներին

Նա անդրադարձել է նաև մարտական հերթապահությունից վերադարձած ժամկետայինների արձակուրդի ու ազատ արձակումների խնդրին ու նշել, որ դրան կիրականացվեն դեկտեմբերի 1-ից հետո, երբ տեղաբաշխումների հետ կապված որոշակիություն կլինի։