Փախստականները շարունակում են վերադառնալ Արցախի Հանրապետություն։ Դրոնով նկարված կադրերում երևում է, թե ինչպես է ավտոբուսների շարասյունը հասնում Ստեփանակերտ։
Երեկվա տվյալներով` Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 1700 բնակիչներ, որոնք պատերազմի ժամանակ լքել են իրենց տները:
Հիշեցնենք, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները, անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն, պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:
Ստեփանակերտ. պարաններից կախված լվացքը քաղաք վերադարձող կյանքի ակնառու ապացույցն է