Հայաստանի մի քանի մարզում ու Արցախում զգալի կցրտի. եղանակը Հայաստանում

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները մի քանի օրով կդադարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Նոյեմբերի 20-22-ը տեղումները կդադարեն։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած տվյալների` նշված մարզերում և Արցախում օդի ջերմաստիճանը կհասնի +3-ից +7–ի։

Հայաստանի մի քանի մարզում ու Արցախում զգալի կցրտի. եղանակը Հայաստանում

Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի +10-ից +12, գիշերային ժամերին` 0-ից +2 աստիճան։