Երբ անհրաժեշտություն լինի, ես ձեզ կհրավիրեմ հրապարակ. Փաշինյանը խնդրեց դադարեցնել հավաքը

Զուգահեռ, Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputmik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մոտեցավ ի պաշտպանություն իրեն ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիային, որին մասնակցում են հիմնականում զինվորական համազգեստով անձինք։

Փաշինյանի կողմնակիցները հանրահավաք են անում. կարծում են` վարչապետի որոշումը փրկություն էր

Նրանք պնդում են, որ նոր են վերադարձել Արցախից` առաջնագծից, Շուշիից ու վստահում են Փաշինյանի խոսքերին։

Մոտենալով ցուցարարներին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց, ապա իր խոնարհումը հայտնեց զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։

«Երբ որ լինի անհրաժեշտություն, ես ձեզ կհրավիրեմ հրապարակ,– ասաց նա` խնդրելով դադարեցնել հավաքը, – ես հիմա չեմ մնալու այստեղ, որ հավաքը շարունակելու պատճառ չդառնամ»։

Այս հայտարարությունից հետո Փաշինյանն ուղևորվեց կառավարության շենք, իսկ հավաքի մասնակիցները նրան ճանապարհեցին «Նի–կոլ, Նի–կոլ» վանկարկումներով։

Վիրավոր զինծառայողների բուժման համար նոր վերականգնողական կենտրոն է անհրաժեշտ. Թորոսյան

Նշենք, որ միառժամանակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այս պահին հանրահավաք են անցկացնում Ազատության հրապարակում։