Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի. Տոնոյանը զրուցել է Շոյգուի հետ

ՀՀ ՊՆ ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցերը հեռախոսազրույցի միջոցով քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեկ երեկոյան Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Շոյգուի հետ:

«Տոնոյանն իր աջակցությունն է հայտնել ԼՂ տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Այն պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների հարցերով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև:

Ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետը Լաչինի միջանցքում. լուսանկարներ

ՀՀ ՊՆ ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։

Տոնոյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը խաղաղապահ ստորաբաժանման արագ և արդյունավետ տեղակայման, ինչպես նաև զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար...

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: