Ընդդիմությունը բոյկոտեց նիստը. Հայաստանին սպառնում է 16 մլն եվրո տուգանք

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Իշխանական խբակցությունը շարունակեց քննարկել նիստի օրակարգային հարցերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ Հայաստանում ստեղծված իրավիճակում չեն պատրաստվում շարունակել իրենց մասնակցությունը խորհրդարանի հերթական նիստին:

Որոշ ուժեր դժբախտությունն օգտագործում են ՀՀ–ՌԴ հարաբերությունները փչացնելու համար

«Մենք մնում ենք մեր համոզմանը, որ այսօր այլ նախագծեր՝ հայ-վրացական ինչ-որ վարկային պայմանագրեր և այլ հարցեր քննարկելն անարգանք է զոհերի հիշատակին: Մենք իրավունք չունենք այստեղ ձևացնել, թե ոչինչ չի եղել»,- ասաց Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ այսօր կարող է քննարկվել մեկ օրակարգ՝ ռազմական դրության չեղարկում, վարչապետի հրաժարական, նոր իշխանություն, նոր բանակցություններ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց, որ օրակարգում ներկայացված վարկային պայմանագրի՝ սահմանված ժամկետում չհաստատման դեպքում ՀՀ-ն 16 մլն եվրո տուգանք է վճարելու:

Ինչ կաներ Փաշինյանը, եթե այսօր ինքը լիներ ընդդիմություն

«Եթե այս ֆինանսական վիճակում մենք կարող ենք այսպիսի շռայլություն թույլ տալ, ապա… Ինձ համար անհասկանալի է այս սրացման տանելը, որովհետև պետական ինստիտուտները պետք է աշխատեն»,- ասաց նա:

Խորհրդարանի արտահերթ նիստը չի կայանա. իշխող խմբակցությունը տապալեց խորհրդի նիստը

«Իմ քայլից» Արտակ Մանուկյանն էլ հայտարարեց, որ բացի տուգանքից, նախագիծը նաև էներգետիկ անվտանգության խնդիր է լուծում Վրաստանի հետ անխափան էներգահոսքեր ապահովելու համար:

Մանուկյանը կարևորեց նաև օրակարգի երկրորդ հարցը՝ պետական բյուջեի նախագիծը, նշելով, որ պետությունը պետք է ունենա հաջորդ տարվա կառավարման պլան:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ի պատասխան հայտարարեց, որ 2021թ-ի բյուջեի նախագիծը, որը մշակվել էր պատերազմից առաջ, արդեն որևէ կապ չունի այն իրողությունների հետ, որոնք այսօր առկա են Հայաստանում:

«Մենք հրավիրել ենք արտահերթ նիստ: Հուսով եմ` «Իմ քայլի» մեր գործընկերները կմասնակցեն խորհրդի նիստին, և երեկոյան 18:30-ին այս դահլիճում կքննարկենք արտակարգ դրությունը հանելու նախագիծը: Այլ օրակարգով նիստի մենք չենք մասնակցելու»,- ասաց Գորգիսյանը:

Այս հայտարարություններից հետ ընդդիմությունը լքեց դահլիճը, իսկ իշխանական խմբակցությունը 74 կողմ ձայներով միաձայն հաստատեց նիստի՝ 2 հարցից բաղկացած օրակարգը:

Օրակարգի հարցերն են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն ու «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգման ու հետվճարման փոփոխված ժամանակացույցի համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Ընդդիմությունը հրապարակեց հետագա քայլերի ճանապարհային քարտեզը