Եվս 502 մարդ է վերադարձել Ստեփանակերտ. Ռուսաստանի ՊՆ–ն հայտնել է նրանց ընդհանուր թիվը

Ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանից Արցախ ուղևորվող ավտոբուսների անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Եվս 502 մարդ Ստեփանակերտ են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ստեփանակերտ. պարաններից կախված լվացքը քաղաք վերադարձող կյանքի ակնառու ապացույցն է

«Նոյեմբերի 17-ին 502 փախստականներ Հայաստանի Հանրապետության տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ: Երևանից 24 ավտոբուսներից բաղկացած շարասյունը Ստեփանակերտի քաղաքի գլխավոր հրապարակ է ուղևորվել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – նշված է նախարարության հաղորդագրությունում։

Փախստականների անվտանգությունն ապահովվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարությամբ և վերահսկողությամբ:

Ստեփանակերտն աստիճանաբար բնականոն կյանքին է վերադառնում

Նոյեմբերի 14-ից մինչ օրս Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 1700 բնակիչներ, որոնք պատերազմի ժամանակ լքել են իրենց տները:

Հիշեցնենք, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները, անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն, պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

«Մեզ լավ են ընդունել, բայց մենք մեր տունն ենք կարոտել». պատմում են Արցախ վերադարձած կանայք