Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը փոփոխելու փորձեր չկան. Լավրով

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ նման փորձերը հաջողություն չեն ունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության վերաքննումը թույլ չտալու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հիմա որևէ փորձ չենք տեսնում, որն ուղղված կլինի հրապարակված հայտարարության վերաշարադրմանը, վերաքննմանը... Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման փորձեր չլինեն, դրանք հաջողություն չունենան»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչի մասին է լռում Փաշինյանը. փորձագետները մեկնաբանում են վարչապետին ուղղված հարցերը

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։