ՌԱԴԻՈ

Ուշ թե շուտ նա ստիպված է լինելու պատասխանել այդ հարցերին. ինչու է Փաշինյանը խուսանավում

Դավիթ Սահակյանցը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ մտահոգված է սեփական իշխանությունը պահելու խնդրով։
Sputnik
Ուշ թե շուտ նա ստիպված է լինելու պատասխանել այդ հարցերին. ինչու է Փաշինյանը խուսանավում

Ռեժիսոր, անիմատոր Դավիթ Սահակյանցը կարծում է, որ վաղ թե ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է այն բոլոր հարցերին, որոնք օրերս բարձրաձայնեցին «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն ու «Ռոսիա սեգոդնյա» և RT միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը. նրանց ներկայացրած հարցերը ծագել են ամբողջ հայության շրջանում։

Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող չորրորդ անձը նույնպես ազատ արձակվեց

«Այդ հարցերը հետաքրքրում են բոլոր նրանց, ովքեր ցավում են այն ամենի համար, ինչ կատարվեց մեզ հետ։ Այդ հարցերն ինքս էլ կարող եմ ուղղել, և կարծում եմ, որ այդ հարցերի պատասխանները պարտադիր պետք է տրվեն շատ հստակ, և բացատրվի այն ամենը, ինչ կատարվեց այս օրերի ընթացքում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սահակյանցի, սակայն, Փաշինյանն այժմ մտահոգված է սեփական իշխանությունը պահելու խնդրով, իսկ Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը հուզող հարցերը կսպասեն, թեպետ գործող վարչապետին խուսանավել չի հաջողվի։

«Մինչև դրանց պատասխանները չհնչեն, ոչ ոք չի հանգստանա, և ուշ թե շուտ նա ստիպված է լինելու պատասխանել այդ հարցերին` լինի դա վաղը, վաղը չէ մյուս օրը, մեկ ամիս անց, ցանկալի է` ինչքան շուտ, այնքան լավ, որովհետև ամեն օրը միայն նոր հարցեր է ավելացնում»,- նշեց Սահակյանցը։

Իսկ նոր հարցերը, նրա խոսքով, վերաբերում են ներքաղաքական դաշտում կատարվող իրադարձություններին։

Հիշեցնենք` օրերս Ռոման Բաբայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր` ճի՞շտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի գրեթե առաջին օրից կարգավորման տարբեր մոդելներ է առաջարկել, սակայն ՀՀ վարչապետը հրաժարվել է դրանցից, ճի՞շտ է, որ հայկական ռազմական օդանավակայաններում ու ոչ միայն ռազմական օդանավակայաններում ռուսական տասնյակ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել, ճի՞շտ է, որ ստացել է իր խնդրած սպառազինությունը։

«Մարզասրահ պատանյակների համար», կամ ինչու է Փաշինյանը «վիզ վերցնելու» բոլորի փոխարեն