Sputnik Արմենիայի` Արցախում գտնվող թղթակիցները նկարահանել են Ստեփանակերտ վերադարձող արցախցիներին։ Կանանցից մեկը պատմում է, որ չէր կարող չվերադառնալ։
«Մոտ մեկուկես ամիս է, ինչ Հայաստանում էի, ինչպե՞ս կարող էի հետ չգալ»,–ասում է նա։
Ստեփանակերտի մեկ այլ բնակիչն էլ չի կարողանում հուզմունքը զսպել ու նշում է, որ կարոտել էր իր հողն ու ջուրը։
«Սեպտեմբերի 5–ից Էջմիածնի հյուրանոցներից մեկում էինք։Մեզ շատ լավ են ընդունել, հյուրասիրել են, պահել, բայց մենք մեր տունը, մեր երկրին ենք կարոտել»,–ասում է կինը։
Արցախցիները շարունակում են վերադառնալ Ստեփանակերտ` այն կրկին շենացնելու, կյանքով լցնելու, ապրեցնելու ցանկությամբ։ Նոյեմբեր 16-ի տվյալներով` մոտ 1200 մարդ է վերադարձել Արցախի մայրաքաղաք։