ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Օգնությունը կատարվում է ԱԻ հումանիտար աջակցության շրջանակում։
Միայնակ, տարեց, հաշմանդամություն ունեցող մարդկանց սնունդը և դեղորայքը առաքվելու է։
Ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժինը տեղեկացնում է, որ այս պահին պահեստում կա անհրաժեշտ քանակության ապրանք, պակասելու դեպքում նոր խմբաքանակ կստացվի։
Հիշեցնենք, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները, անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն, պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:
Բնակիչները վերադառնում են Ստեփանակերտ. Երևանից 11 ավտոբուս է մեկնել Արցախ. լուսանկարներ