Արայիկ Հարությունյանի ընտանիքն էլ է Արցախ վերադարձել

Արցախի նախագահը կոչով դիմել է կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքներին Ստեփանակերտ տեղափոխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կինը` Քրիստինե Հարությունյանը, և երեք դուստրերը վերադարձել են Ստեփանակերտ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Հարությունյանը

«Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան։ Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը», – գրել է Հարությունյանը։

Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով

Նա կոչով դիմել է նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքներին Ստեփանակերտ տեղափոխելու ուղղությամբ:

«Մեզ լավ են ընդունել, բայց մենք մեր տունն ենք կարոտել». պատմում են Արցախ վերադարձած կանայք

Հիշեցնենք, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները, անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն, պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

«Տեսեք՝ Նանեն իմ գրկում է». Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է առաջարկում արցախցիներին