Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների նիստին

Նիստն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով: Քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակմանն ու փորձարկումներին հարցում երկրների աջակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին։ Տեղեկությունը նիստի բացման խոսքում հայտնեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Ռուս խաղաղապահների մուտքը կզսպի ուժի կիրառումը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին

Պատրուշևը, որպես ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ, ներկայացրել է նիստի մասնակիցներին: Նիստին քննարկման ներկայացվող թեմաներից մեկը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակմանն ու փորձարկումների հարցում երկրների աջակցությանը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ պետք է համակողմանիորեն վերլուծել համաճարակի հետևանքները, հավաքական մոտեցումներ մշակել ՀԱՊԿ-ի շրջանակներում կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:

«Կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայից բացի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում նախատեսվում է քննարկել համագործակցությունը միջազգային ահաբեկչության, ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարում»,- հավելել է Պատրուշևը:

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան

Նիստի արդյունքներով պետությունների ղեկավարներին ավելի քան 10 փաստաթուղթ կառաջարկվի քննարկել ՀԱՊԿ առաջիկա նստաշրջանի ընթացքում։ Դրանց թվում են «ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրամիջոցային ռազմավարությունը 2021-2025 թվականներին» և «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման պլանը 2021-2025 թվականներին»։

Նշենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: