Թագուհի Թովմասյանը որոշում է կայացրել հեռանալ «Իմ քայլը» խմբակցությունից

Պատգամավորը խոստանում է իր որոշման մանրամասների մասին հայտարարել խորհրդարանական ամբիոնից: Նրա խոսքով` իրենց քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի –Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս որոշում է կայացրել հեռանալ խմբակցությունից: Նա այդ մասին գրառում է արել Facebook-ում:

Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է. ՀՀ ՄԻՊ–ը արձագանքել է

«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում»,- գրել է նա:

Մնացածի մասին Թագուհի Թովմասյանը խոստանում է խոսել ԱԺ ամբիոնից։

Նշենք, որ երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին մեկնարկում է խորհրդարանական հերթական նիստերի քառօրյան:

Ի դեպ, մանդատից հրաժարվելու որոշման մասին քիչ առաջ Facebook-ում հայտնել էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Աճել են կեղծ օգտատերերն և ներքին թշնամանք հրահրող գրառումները. ՄԻՊ-ը դիտարկել է սոցկայքերը

Գրեթե միաժամանակ կուսակցությունից ու աշխատանքից հեռանաու որոշման մասին էր հայտնել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Հրաժարականների այս հայտարարությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում կատարած այն գրառմանը, թե ինքը Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: