Ստեփանակերտից մի քանի կիլոմետրի վրա գտնվող Խնածախ գյուղում բնակվող այս ընտանիքը վերադարձել է հայրենի տուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռենիկ պապը պատմում է, որ թոռնիկներն են «ստիպել» վերադառնալ։
Հարցին, թե չի՞ վախենում Արցախում մնալուց, նա պատասխանում է. «Ինչի՞ց վախենամ։ Սպանելու են` էստեղ կսպանեն, լավ կլինի` ըստեղ լավ կլինի»։
Հիշեցնենք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ ընդունել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում։ Նրանք պայմանավորվել էին, որ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:
Բնակիչները վերադառնում են Ստեփանակերտ. Երևանից 11 ավտոբուս է մեկնել Արցախ. լուսանկարներ