Պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն պայմաններով, ինչ հիմա է. Փաշինյան

ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ասաց` ՊԲ–ի հետ որոշել էին` պայքարել այնքան ժամանակ, մինչև պայքարն իմաստ կունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյմեբերի – Sputnik. Պատերազմն ավելի շուտ չէր կարող կանգնել ուղղակի։ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ եթե պետք է հողերը հանձնեին, ինչո՞ւ շուտ չեն արել դա։ 

«Մեզ մեղադրում են բանակցային գործընթացը ձախողելու և հողեր հանձնելու մեջ։ Այդ քննադատության մեջ էլ ընտրություն չկա։ Ի վերջո, ի՞նչ էին ուզում` պատերազմը կանխարգելվե՞ր, թե հողե՞ր չհանձնվեր»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հայտնեց` երբ կբացվի Լաչինի միջանցքը

Նրա խոսքով` հիմա նաև ուրիշ բանի համար են մեղադրում` ինչո՞ւ շուտ չհանձնեց հողերը, որ պատերազմը կանխարգելվեր, ավելի շուտ կանգ առներ։ Փաշինյանը նշեց` պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն պայմաններով, ինչ կա հիմա։

Նա ասաց, որ ՊԲ–ի հետ որոշել էին` պայքարել այնքան ժամանակ` մինչև պայքարն իմաստ կունենա, և այդ առումով չի համարում, որ սխալ ընտրություն է կատարել։

Վարչապետը կարծում է, որ իրենց իշխանության 2.5 տարիների ընթացքում արվել է շատ բան, մասնավորապես, ԶՈւ–ում բարեփոխումներ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։