Միֆ է, որ հայ–ռուսական հարաբերություններն այն չէին, դրա համար էլ այսպես ստացվեց. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ–ռուսական հարաբերություններին ու լուրերին, թե հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Միֆ է, թե հայ–ռուսական հարաբերությունների հետ ինչ–որ բան այն չէր, դրա համար էլ այսօր ունենք նման իրավիճակ։ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկվել. Փաշինյան

«Վերջին 5 տարվա ընթացքում ՌԴ դիրքորոշումը ոչ մի փոփոխություն չի կրել։ Չգիտեմ ինչու իմ այս` նախկինում էլ արած հայտարարությունը ոչ մի ուշադրության չարժանացավ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հայ–ռուսական հարաբերությունները եղել են, կան ու կմնան դաշնակցային։ Փաշինյանը հավելեց` սրանում որևէ մեկը որևէ կասկած թող չունենա։
Վարչապետն ասաց` միֆ կա նաև, թե այլ հնարավորություն է եղել, որ ինքը հրաժարական տա ու պատերազմի ընթացքը փոխվի։ Սակայն վարչապետն ասաց` դա ընդամենը միֆ է։

Ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատարն ու Արցախի նախագահը հարցեր են քննարկել

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հրաժարվել են մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը։