Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի գլխավոր դատախազություն ու ԱԳՆ

Հանրահավաքի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու հանրահավաքի մասնակիցների միջև։
Sputnik

Երևանի կենտրոնում հավաքված ընդդիմադիրները, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երթով շարժվել են դեպի գլխավոր դատախազություն ու արտգործնախարարություն։ Նրանք վանկարկում էին. «Նիկոլ, հեռացիր»։

Ընդդիմությունը հրապարակեց հետագա քայլերի ճանապարհային քարտեզը

Ինչպես հայտարարեց հանրահավաքի կազմակերպիչներից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, նրանք պահանջում են գլխավոր դատախազությունից պահպանել օրինականութունը, թույլ չտալ բռնաճնշումներ ու ձերբակալություններ։ «...Որպեսզի գլխավոր դատախազությունը ծառայի ոչ թե Նիկոլ Փաշինյանին, որը շուտով կհեռանա, այլ հանրապետությանը, քաղաքացիներին ու սահմանադրությանը»,-ասաց նա։

Մանուկյանը նաև նշեց, որ ԱԳՆ-ից իրենց պահանջը մեկն է՝ հուսալիորեն պաշտպանել մեր արտաքին ճակատը։

Մանդատը վայր դնելը փախուստ է իրականությունից. պատասխանատվության կենթարկվե՞ն պատգամավորները

Հանրահավաքի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ու հանրահավաքի մասնակիցների միջև։

Հաջորդ հանրահավաքը նախատեսված է նոյեմբերի 18-ին։