Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առնվազն 6 մարդ է պատանդ վերցրել. Ալավերդյան

Լարիսա Ալավերդյանը զգուշացրեց բոլոր արցախցիներին սեփական ավտոմեքենաներով ճանապարհ չընկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հայտարարությունից հետո առնվազն վեց մարդ է պատանդառվել:

«Հանուն մեր նյարդերի` գնա». Գեղամ Մանուկյանը վստահ է, որ ՀՀ վարչապետը չգիտի Շուշիի գինը

Պատանդներից 2–ը 85 և 75 տարեկան են, անգամ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Նա զգուշացրեց բոլոր արցախցիներին սեփական ավտոմեքենաներով ճանապարհ չընկնել։

«Այսօր մենք անգամ չենք կարող ասել, թե քանի անհայտ կորած ունենք, քանի ռազմագերի ու պատանդ»,–ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանի խոսքով` իրենց կազմակերպությունը , ինչպես նաև ՊՆ համապատասխան օղակները,  հավաքագրում են Ադրբեջանում գտնվող հայերի  տվյալները։

«Ինչ մեխանիզմներով եք հետևում այդ զինադադարի պահպանմանը և ինչ է լինելու այդ զինադադարի պայմանները խախտողի հետ»,–հարց բարձրացրեց Ալավերդյանը և նշեց, որ շատ բացթողումներ կան։

Զինվորականների դեմ հարուցված քրգործերի շրջանակներում կան կալանավորվածներ. ՊՆ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտից Մարտունի տանող ճանապարհին ադրբեջանցիները պատանդ են վերցրել չորս հայի. միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո: