ՌԴ ԱԻՆ ավիացիայի հատուկ ինքնաթիռը ժամանել է Հայաստան. տեսանյութ

Օպերատիվ խումբը տեղում գնահատելու և համակարգելու է քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները:
Sputnik

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստան ժամանած ԱԻՆ-ի հատուկ խմբի կազմում տարբեր մասնագետներ կան:

«Անձնակազմը բաղկացած է 30 հոգուց, որոց մեւ կան նաև ականազերծման մասնագետներ, բժշկական մասնագետներ։ Անձնակազմի խնդիրն է որոշել առաջիկա աշխատանքների ծավալները, հակամարտության գոտում տեղացի մասնագետների և տեխնիկայի պահանջվածությունը», - ասել է նա լրագրողներին։

ՌԴ ԱԻՆ ավիացիայի հատուկ ինքնաթիռը ժամանել է Հայաստան. տեսանյութ

Կուտրովսկին հայտնել է, որ հատուկ չվերթով շարժական հոսպիտալը չի բերվել, եկել է միայն օպերատիվ խումբը` կապի միջոցներով եւ բջջային կառավարման կետով:

«Մարդիկ արդեն պատրաստ են աշխատանքի։ Ամենակարճ ժամանակում մենք կգնահատենք իրավիճակը և տեղեկությունը կփոխանցենք նախարարությանը», - ասել է նա։

Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայությունը մաքսային ընթացակարգերից անմիջապես հետո կուղևորվի Ստեփանակերտ:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը հայտարարել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը պատրաստ է Ղարաբաղ ուղարկել օդանավ-հոսպիտալ և բուժանձնակազմ ՝ տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու համար:

Ռուսաստանի ԱԻՆ-ի խումբը կընդգրկվի Ստեփանակերտի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում: