«Պարզապես անկեղծ պատասխանեք»․ Ռոման Բաբայանը մի քանի անհարմար հարց է ուղղել Փաշինյանին

«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղեկություններով`  պատերազմի առաջին իսկ օրերից Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը ղարաբաղյան պատերազմի ու Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված մի քանի հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու խնդրել, որ նա անկեղծ պատասխանի դրանց։

Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

«Ինձ խաբել պետք չէ, քանի որ բավականին մեծ ծավալի տեղեկատվության եմ տիրապետում։ Երբ սկսեք ստել, միանգամից կհասկանամ, պարոն Փաշինյան։ Հարցը հետևյալն է` ճի՞շտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի գրեթե առաջին օրից կարգավորման տարբեր մոդելներ է առաջարկել Ձեզ։ Կարգավորման լա՛վ մոդելներ, ոչ թե այժմյան մոդելի պես, այլ իսկապես լավ։ Ու Դուք ամեն անգամ ուշադիր լսել եք այդ առաջարկներն ու հրաժարվել։ Դուք պարզապես հրաժարվել եք», - ասել է Բաբայանը։

Նա հարցրել է նաև` ճի՞շտ է արդյոք, որ այս հակամարտության բառացիորեն առաջին վայրկյաններից ՀՀ վարչապետին օգնություն է առաջարկվել, ու այդ օգնությունը միանգամից ցուցաբերվել է, ընդ որում՝ ահռելի չափերով։

«Ճի՞շտ է, որ հայկական ռազմական օդանավակայաններում ու ոչ միայն ռազմական օդանավակայաններում ռուսական տասնյակ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել։ Պատասխանեք, խնդրում եմ։ Ճի՞շտ է, որ ստացել էլ Ձեր խնդրած սպառազինությունը։ Անձամբ խնդրել եք ու ստացել», - հարցրել է լրագրողը։

Նա նշել է, որ երբ Փաշինյանը պատասխանի այդ բոլոր հարցերին, պարզ կդառնա` արդյոք նա ի վիճակի՞ է պետություն ղեկավարելու, և հնարավոր է` մարդիկ, որոնք մինչև հիմա սատարում են նրան, նոր բաներ իմանան։

«Պարզապես անկեղծորեն պատասխանեք այդ հարցերին։ Ու եթե անկեղծ չպատասխանեք, հաջորդ հարցը կուղղեմ Ձեզ, արդեն ավելի կոնկրետ, ու Դուք չեք կարողանա խուսափել», - ասել է Բաբայանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Փաշինյանն ասաց` ինչ շրջադարաձային փոփոխություն կլինի եռակողմ հայտարարության արդյունքում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

ԱԱԾ-ն կանխել է Նիկոլ Փաշինյանի սպանության փորձը. տեսանյութ