Հայ հրետանավորների արցախյան ստորաբաժանումներից մեկում. տեսանյութ

Sputnik Արմենիայի թղթակիցները եղել են պաշտպանության բանակի հրետանավորների անտառային ստորաբաժանումներից մեկում։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցները եղել են պաշտպանության բանակի հրետանավորների անտառային ստորաբաժանումներից մեկում և զրուցել տղաների հետ։

Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հրետանուց ծառերը վնասվել։ Անտառում երևում են պայթած արկերի հետքերը։

Տղաներից մեկը ցույց է տալիս չպայթած ականը, որը ծածկել են ու վրան նախազգուշական գրություն թողել։

Անտառի ծառերի մեծ մասը կտրված է, հողի վրա երևում են զրահատեխնիկայի տեղաշարժի հետքերը։

Տասնյակ տղաներ դեռ իրենց դիրքում են ու վստահ են, որ որոշում կայացնողները, ճիշտ ու սխալ անողներն իրենք են։

Հիշեցնենք`Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Քարվաճառից Հայաստան եկող ճանապարհին մեքենաների հոսքը չի դադարում. տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: