Ղարաբաղում Սիրիայից եկած մոտ 300 վարձկաններ են սպանվել, հարյուրավորներ`վիրավորվել. SOHR

SOHR-ը պնդում է, որ այն բանից հետո, երբ ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, Թուրքիան դադարեցրել է վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած մոտ 300 վարձկաններ են սպանվել, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտնում է Syrian Observatory for Human Rights (SOHR) ոչ կառավարական կազմակերպությունը։

Սիրիա են հասցրել վարձկանների 12 դի. հարյուրավոր գրոհայիններ հրաժարվում են կռվել Արցախում

Նշվում է, որ վարձկաններին հավաքագրել են Սիրիայի այն շրջաններում, որոնք գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ:

Աղբյուրի տեղեկություններով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Թուրքիայի կառավարությունը դադարեցրել է վարձկանների տեղափոխումը Ադրբեջան:

Մասնավորապես, կազմակերպության հաշվարկներով՝ 293 վարձկան գրոհային է սպանվել Ղարաբաղում, 496–ը՝ Լիբիայում, ևս մի քանի հարյուրը վիրավորվել կամ անհետ կորել են։

Նշվում է, որ Ադրբեջան է ուղարկվել 2 580 վարձկաններ, որոնցից Սիրիա է վերադարձել 342-ը։ Լիբիա է ուղարկվել մոտ 18 հազար վարձկաններ, որոնցից մոտ 11 հազարը վերադարձել են։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմը գերեվարել է 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։