Դադիվանքից դուրս են բերել զանգերն ու սրբապատկերները. տեսանյութ

Թեև Մայր աթոռը հաստատեց, որ Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում, բայց տաճարից հանել են զանգերն ու սրբապատկերները։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցը նոյեմբերի 14-ին այցելել է Դադիվանք, որտեղ վերջին օրերին չի դադարում մարդկանց հոսքը։ Մեր տեսանյութում երևում է զանգերից ու սրբապատկերներից զրկված վանական համալիրը, որտեղ անհամար մոմեր են վառվում։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը նոյեմբերի 14-ին հայտնեց, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և նրան որևէ վտանգ չի սպառնում: Նրա խոսքով` վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

«Երանի տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան». արցունքներ, աղոթք ու մկրտություն Դադիվանքում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ձեռք չտաք խաչքարերին. Տեր Հովհաննեսը վստահեցնում է, որ Դադիվանքը չենք տալիս