Արցախում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը շարունակվում է. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեսանկարահանող խումբը մի քանի դրվագ է արձանագրել դիերի փոխանակման գործընթացից։
Sputnik

Շարունակվում է Արցախում մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը։ Sputnik Արմենիայի տեսանկարահանող խումբը մի քանի դրվագ է արձանագրել դիերի փոխանակման գործընթացից։ 

ՊԲ-ն հրապարակել է նահատակված 51 զինծառայողների անուններ

Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է զոհերի մարմինների փոխանակման գործընթացը։ Շուշիի մերձակայքից զոհերի մարմիններ են դուրս բերվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նոյեմբերի 13–ին հայկական կողմը մոտ 30 մարմին է փոխանցել ադրբեջանցիներին, իր հերթին ադրբեջանական կողմը փոխանցել է մոտ 100 մարմին: