ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն իր նստավայրում ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը, զինվորական դատախազ, գնդապետ Դմիտրի Շուվայկինի գլխավորությամբ։ Տեղեկությունը Թովմասյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
Ողջունելով հյուրերին ԱՀ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է զինադադարից հետո երկրում ստեղծված հումանիտար իրավիճակի, ռազմագերիների փոխանակման, անհայտ կորածների ճակատագրի, նրանց գտնվելու վայրերի և, ամենակարևորը` զոհվածների դիակների հանձնման շուրջ մտահոգությունները։
Շնորհակալություն հայտնելով Արցախում խաղաղապահ ուժերի ներկայության համար` Արթուր Թովմասյանը հույս է հայտնել, որ այդ առաքելության շրջանակներում գործող զինվորական դատախազությունը կնպաստի Կարմիր Խաչի աշխատակիցների անվտանգ ու անխոչընդոտ գործունեությանը, իր ավանդը կունենա հանձնարարված ոլորտում։
Իր հերթին զինվորական դատախազության պատվիրակության ղեկավար Դմիտրի Շուվայկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստիացրել է խաղաղապահ ուժերի կազմում իրենց ոլորտային հանձնառությունները լիարժեք, անկողմնակալ կատարելու պատրաստակամության մասին՝ պատշաճ վերահսկողություն իրականացնելով խաղաղապահ ուժերի զինանձնակազմի կանոնադրական կարգապահության նորմերի պահպանման նկատմամբ։
Քարվաճառցիները դառնությամբ կտրում են իրենց տնկած ծառերը, միայն թե չմնա թշնամուն. տեսանյութ
Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, ԱՀ զինվորական դատախազության պատասխանատու պաշտոնյաներ։