Ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել մոտ 100 զոհի մարմին

Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ–երի զոհված զինծառայողների մարմինների փոխանակման ողջ գործընթացը համակարգվում է ռուս խաղաղապահների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ հայկական կողմը մոտ 30 մարմին է փոխանցել ադրբեջանցիներին, իր հերթին ադրբեջանական կողմը փոխանցել է մոտ 100 մարմին:

Շուշիի մերձակայքից զոհվածների մարմիններ են դուրս բերվել. Արցախի ՄԻՊ

Փոխանակումը տեղի է ունեցել Շուշիի շրջակայքում։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են զոհերի մարմինների փոխանակման գործընթացին։

«Երեկվանից սկսել է զոհերի մարմինների վերադարձման գործընթացը երկու կողմերից։ Ողջ գործընթացը համակարգվում է ռուս խաղաղապահների կողմից»,–ասաց Ամատունին։

Նրա խոսքով` գործընթացն ընթանում է բնականոն հունով, խնդիրներ չեն առաջանում։ Հիմա քննարկվում է երկու կողմերի հետ, որպեսզի գործընթացը շարունակական բնույթ կրի։

Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ

Հիշեցնենք, որ զոհերի մարմինների փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

Ո՞ր հեռախոսահամարներով է պետք զանգել գերի ընկած զինծառայողների մասին իմանալու համար