Ռուս խաղաղապահների երթը դեպի Ստեփանակերտ. կադրեր դրոնից

Կադրերում երևում է 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ավտոշարասյունը, որը Գորիսից Ստեփանակերտ է մեկնում։
Sputnik

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը խաղաղապահների մասին նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նրանց շարասյունը երթով շարժվում դեի Արցախ։

Արցախի ճանապարհին․ սյունեցիները շփվել են ռուս խաղաղապահների հետ ու պատմել նրանց մասին

Շարասյան մեջ զրահամեքենաներ են, ավտոտեխնիկա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ։

Ռուս զինվորականների ուղին անցնում է արկերից ավերված ճանապարհով: Երևում են ադրբեջանական հարվածներից վնասված մեքենաները, որոնց թվում նաև շտապօգնության մեքենաներ կան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: