ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է դերասան Արմեն Ջիգարխանյանի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ նրա մահը մեծ կորուստ է հայրենական մշակույթի և միլիոնավոր մարդկանց համար։ Պուտինի ցավակցական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Սա հսկայական կորուստ է Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց համար, բոլորիս համար»,– նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը շեշտել է` Ջիգարխանյանը մեծ դերասան էր, լուսավոր ու հմայիչ մարդ։
«Մենք հավերժ կպահենք Վարպետի` իսկական ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի բարի հիշատակը",-հավելել է մա:
Հիշեցնենք` նոյեմբերի 13–ի լույս 14–ի գիշերը 85 տարեկանում մահացել է դերասան, թատերական ռեժիսոր ու մանկավարժ Արմեն Ջիգարխանյանը։ Վերջին տարիներին նա հիվանդ էր ու չէր զբաղվում թատրոնի գործերով։ Աղմկահարույց ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ—Ռոմանովսկայայի հետ շատ էր վատացրել նրա առողջությունը։
Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել