Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Արտիստի մասին վերջին շրջանում հոգ էր տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել են 48 տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. 85 տարեկան հասակում մահացել է Արմեն Ջիգարխանյանը: Տեղեկությունը հայտնել է Ջիգարխանյանի թատրոնի ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ջիգարխանյանի նախկին կինը խախտել է լռությունը և պատմել ճշմարտությունը երկու միլիոնի մասին

Նշենք, որ հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսվեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։

Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։

Արտիստի մասին վերջին շրջանում հոգ էր տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել են 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։

Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։

1996 թվականից Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն էր։

«Չպիտի նրա կենցաղը փոխեին». Ջիգարխանյանի նախկին կինը մեղադրում է դերասանի հարազատներին