Ինչու է ՊԵԿ նախագահի տեղակալը հրաժարականի դիմում ներկայացրել. պարզաբանում է խոսնակը

Լուսինե Մկրտչյանը հորդորում է չշահարկել հրաժարականի վերաբերյալ տեղեկատվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

ՊԵԿ աշխատակիցն իր Nissan Pathfinder–ը նվիրել է բանակին

Նրա խոսքով՝ հրաժարականի պատճառն առողջական խնդիրներն են։

«ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով»,- գրել է խոսնակը։

Նա առողջություն է մաղթել Փաշայանին և հորդորել որևէ կերպ չշահարկել ՊԵԿ նախագահի տեղակալի հրաժարականի դիմումը։