Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում տեղումներ կդիտվեն։ Մայրաքաղաք Երևանում անձրև չի տեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Ռոման» չի թույլատրել Հենրիխ Մխիթարյանին միանալ ազգային հավաքականին

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում նոյեմբերի 12–ի գիշերը կգրանցվի 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 13...+15 աստիճան։

Ո՞ր հեռախոսահամարներով է պետք զանգել գերի ընկած զինծառայողների մասին իմանալու համար