Անկարան կրկին հայտարարում է Արցախում թուրք խաղաղապահների մասին, Մոսկվան կրկին հերքում է

Թուրք խաղաղապահների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն բացառապես ռուս զինվորականները, իսկ թուրք զինվորականները կտեղակայվեն Ադրբեջանի մոնիտորինգային կենտրոնում։ Այդ մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հայտարարել էր, որ Թուրքիան կմասնակցի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարման մոնիթորինգի և դիտարկման գործընթացին: Նրա խոսքով՝ թուրք զինվորականները կգործեն համատեղ խաղաղապահ առաքելության կազմում։

Ինչպես նշել է Պեսկովը, ղարաբաղյան կարգավորման գործընթացում թուրք խաղաղապահների մասնակցությունն անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, դա չի կարող լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև քննարկման առարկա։ Դրան պետք է համաձայնություն տան կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է նա լրագրողներին։

Այդ պատճառով էլ, նրա խոսքով, այդ թեման չի քննարկվել, նման պայմանավորվածություններ չեն եղել, աշխատանքը շարունակվում է։

Ռուս խաղաղապահների հերթական շարասյունը մեկնել է Արցախ. տեսանյութ

Կրեմլում կարծիք են հայտնել, որ Ղարաբաղում խաղաղարար առաքելությանը մասնակցելու մասին Թուրքիայի նոր հայտարարությունը պայմանավորված է պայմանավորվածությունների ըմբռնման տարբերություններով։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Այդ մասին համապատասխան կետը ներառված էր Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարության տեքստում։