Ռուսական զինվորական շարասյուները մեկնում են Արցախ

Ռուսաստանից Հայաստան են բերվել ավելի քան 400 զինծառայողներ, նյութական միջոցներ, զրահամեքենաներ, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, կապի միջոցներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումը, որն Ուլյանովսկից Հայաստան է ժամանել, մեկնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման խնդիրների կատարման համար։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ռազմական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կիլոմետր և տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

Խոսքը ոչ թե Ղարաբաղի զարգացման, այլ գոյատևման մասին է․ ռուս փորձագետները՝ զինադադարի մասին

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի 20 Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ արդեն վայրէջք են կատարել Հայաստանում: Դրանցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 400 զինծառայող, նյութական միջոցներ, զրահամեքենաներ, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, կապի միջոցներ:

Կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Ռուսական զորակազմի հիմքը կլինի Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումը:

Կողմերի միջև պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու նպատակով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական դիտակետերի տեղադրում։

Ստեփանակերտ քաղաքի շրջանում խաղաղապահ գործողության կառավարման համար տեղակայվում է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ղարաբաղի և Սիրիայի թեմաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ