ՌԴ Անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են ահաբեկիչների գործունեությունը

Միջինասիական երկրների ութ քաղաքացիներ ձերբակալվել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից և արտաքսվել երկրից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի -Sputnik. Կրասնոյարսկի երկրամասում Ռուսաստանի դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են Ռուսաստանում արգելված ահաբեկչական շարժման կողմնակից ուսանողների գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրասնոյարսկի երկրամասի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է Շամիլ Բասաևի ավազակախմբի երկու անդամի. տեսանյութ

Նշվում է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները ոստիկանության հետ փոխգործակցությամբ և Ռոսգվարդիայի ծառայողների ուժային աջակցությամբ կանխել են միջինասիական «Ջամաաթ Անսարուլոխ» ահաբեկչական շարժման կողմնակիցների գործունեությունը:

Տեղեկատվության համաձայն՝ Կրասնոյարսկի համալսարանի ութ ուսանողներ կրոնական հավաքների ժամանակ քննարկել և արդարացրել են զինյալների գործունեությունը:

Բացի այդ, տեղեկություններ են ստացվել WhatsApp և Telegram մեսենջերների միջոցով խմբավորման անդամների շարժման պարբերական գործողությունների մշակման մասին: Ուժայինները բռնագրավել են կապի միջոցները, իսկ մասնակիցները ձերբակալվել և արտաքսվել են իրենց պետություններ:

* «Ջամաաթ Անսարուլոխը» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է Ռուսաստանում: