Կանձրևի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ի, 12-ի, 15-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի, 12-ի, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Տավուշի մարզի մի շարք գյուղեր Ադրբեջանին չեն անցնում. Փաշինյանի խոսնակը հերքում է

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին՝ հյուսիսարևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Կանձրևի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝  7-8 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարության մեջ Ղարաբաղի կարգավիճակը ճշտված չէ․ Պեսկով

Մայրաքաղաքում նոյեմբերի 11–ի գիշերը սպասվում է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +14...+16 աստիճան։