Ղարաբաղում ռուս խաղաղապահներն աջակցելու են հրադադարի պահպանմանը․ Կրեմլ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ խաղաղապահները զինված են ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, նրանք որոշակի տեխնիկա ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահները Ղարաբաղում ապահովելու են կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Վտանգավոր ռուսաֆոբիա․ Արցախում ժխտում են խաղաղապահների հետ կոնֆլիկտի մասին լուրերը

«Դա ապահովում է։ Դադարը տեղի է ունեցել պատերազմող կողմերի, այսինքն՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ։ Խաղապահների նշանակությունը հենց հրադադարի վիճակը ֆիքսելն ու պահպանելն է»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռազմական գործողությունների դադարեցման համար խաղաղապահներ տեղակայելու մանդատը նշանակում է խոցման զինատեսակների օգտագործման հնարավորություն։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ խաղաղապահները զինված են ձեռք բերված համաձայնագրին համապատասխան, նրանք ունենք որոշակի տեխնիկա, ուստի «դրանից պետք է ելնել»։

Փաշինյանը լուրջ ջանքեր է գործադրում հարցի էությունը բացատրելու համար. Պեսկով

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ