ԵԱՏՄ անդամ-երկրների վարչապետների նիստը կանցկացվի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում

Կքննարկվեն մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարության հետ կապված հարցեր։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Իյա Մալկինան առցանց ճեպազրույցի ժամանակ։

Թուրքիայի փոխարեն՝ ԵԱՏՄ երկրներ. ինչ է առաջարկում ՊԵԿ նախագահը

Նիստը կանցկացվի հեռավար ձևաչափով։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա Մալկինան նշել է, որ կողմերը մտադիր են քննարկել մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարության հետ կապված հարցեր։ 

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև ԵԱՏՄ ներքին շուկայում բացառությունների ու սահմանափակումների կետը։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական ինտեգրման միավորում է, որը գործում է 2015-ի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2020 թվականից ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Բելառուսը։

Մոլդովան 2018-ի մայիսից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի։