Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը կհանգեցնեն երկարաժամկետ կարգավորման. Պուտին

Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 9 կետից բաղկացած հայտարարություն են ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը ելնում է նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար` ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում։ 

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

«Ձեռք բերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար`հանուն հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը պնդում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնելու այն դիրքերում, որոնք իրենց տիրապետության ներքո են։

«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց դիրքերում ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով։ Տարածքում տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբերը», - ասել է ՌԴ նախագահը:

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գերիների ու մահացածների մարմինների փոխանակման և փախստականների` Լեռնային Ղարաբաղի տարածք վերադառնալու մասին։

«Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ-ի` փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վերահսկողության տակ», - ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդհանուր հայտարարության ստորագրմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր տրանսպորտային հանգույցները կբացվեն։

«Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ռուսաստանի սահմանային ծառայությունների կողմից », - ասել է Պուտինը։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հայտարարություն է ստորագրել: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում