Արցախ է ուղևորվում ՌԴ խաղաղապահների հերթական զորակազմը․ տեսանյութ

Շարասյունը կազմված է հիմնականում ռազմական տեխնիկայից` տասնյակ զրահամեքենաներից (БТР):
Sputnik

Ռուսաստանյան լրատվամիջոցներում նոր տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված է, թե ինչպես է ռուս խաղաղապահ ուժերի հերթական շարասյունն ուղևորվում Արցախ։ Շարասյունը կազմված է հիմնականում ռազմական տեխնիկայից:

Ինչպես արդեն հայտնել ենք, ռուս խաղաղապահների մեկ այլ ավտոշարասյուն այսօր վաղ առավոտից Գորիսից ուևորվել էր Արցախ։ Բացի այդ ՌԴ–ից Արցախ է մեկնել ռուսական տասը Իլ-76 ինքնաթիռ` զինվորական անձնակազմով ու զրահամեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով ու նյութական միջոցներով բեռնված։

Հիշեցնենք՝ ըստ եռակողմ պայմանավորվածության՝ Ղարաբաղում այսօրվանից տեղակայվող ՌԴ խաղաղապահ զորախումբը բաղկացած է 1960 զինծառայողներից, 90 զրահամեքենաներից, 380 միավոր այլ ռազմական տեխնիկայից:

Այդ մասին հայտարարության մեջ բառ չկա. Պեսկովը՝ Ղարաբաղում թուրքերի ներկայության մասին