Թատրոնի պահին` դերասան, ազատ ժամին` դերձակ. Գյումրիում տաք գլխարկ են կարում զինվորի համար

Գյումրեցի դերասաններն արդեն մի քանի օր է, ինչ ներկայացումների ժամանակ խաղում են, իսկ ազատ ժամանակ կարում. կարևորը զինվորը թիկունքի ջերմությունը զգա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արդեն մի քանի օր է` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արհեստանոցի է վերածվել. կարի մեքենաներ են ձեռք բերել ու ողջ աշխատակազմով ձմեռային գլխարկներ են կարում առաջնագծում կռվող տղաների համար:

Թատրոնի պահին` դերասան, ազատ ժամին` դերձակ. Գյումրիում տաք գլխարկ են կարում զինվորի համար

Գլխարկների առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է և շուտով կհասնի զինվորներին: Գաղափարը թատրոնի  մենեջմենթի գծով փոխտնօրեն Տիգրան Բարսեղյանին էր։ Նրա առաջարկը մի գաղափարի շուրջ միավորեց բոլորին՝  դերձակից մինչև դերասան, տեխնիկական սպասարկողից մինչև հսկիչ:

Թատրոնի պահին` դերասան, ազատ ժամին` դերձակ. Գյումրիում տաք գլխարկ են կարում զինվորի համար

«Թատրոնի աշխատակազմը սեպտեմբերի աշխատավարձից ներդրում է արել, գումարն ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այնուհետև նախաձեռնել ենք հումքի գումար հավաքելու և զինվորների համար տաք գլխարկներ կարելու գործը։ Սկզբում այստեղից–այնտեղից կարի մեքենաներ ենք ճարել, դրանք տեղափոխել թատրոնի  արտադրամաս, ծանոթացել գլխարկի սովորական ձևվածքին ու սկսել արագ կարել»,- Sputnik Արմենիային պատմում է Տիգրան Բարսեղյանը` հավելելով թատրոնը «Վերելք» ներկայացման ողջ հասույթը ևս փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Թատրոնի պահին` դերասան, ազատ ժամին` դերձակ. Գյումրիում տաք գլխարկ են կարում զինվորի համար

Գաղափարն առաջինը ողջունել է թատրոնի վաստակաշատ դերձակ Ռուդիկ Ոսկանյանը: Ավելի քան 40 տարի թատերական զգեստներ կարող դերձակի գլխավորությամբ գլխարկները ձևում և կարվում են: Ավելին, դերձակը նաև պատրաստ է թեթև անձրևանոցներ կարելու աշխատանքները ղեկավարել:

«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հայ զինվորին

«Ոգևորությունը շատ մեծ է, օգնող ձեռքերը՝ շատ: Հաղթանակի համար գիշեր-ցերեկ պատրաստ ենք աշխատել»,-վստահեցնում է դերձակը:

Թատրոնի պահին` դերասան, ազատ ժամին` դերձակ. Գյումրիում տաք գլխարկ են կարում զինվորի համար

Աճեմյանցիներն արդեն մի քանի օր է, ինչ  ներկայացումների ժամանակ խաղում, իսկ ազատ ժամանակ կարում են՝ կարևորը զինվորը թիկունքի ջերմությունը զգա:

Բացառիկ կադրեր. զինվորները կրակոցների տակ մարտի դաշտից դուրս են բերում վիրավոր ընկերներին