Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների. լուսանկարներ

Sputnik

Արցախի Հաթերք  գյուղի քսանհինգ բնակիչներ, որոնցից 21-ը` երեխաներ, մկրտվեցին Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում։ Նրանքս Հայաստան են եկել սեպտեմբերի վերջին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական ագրեսիան Արցախի հանդեպ։ 

Նրանց աչքերում հույս ու սպասում կա. պատերազմ տեսած արցախցի փոքրիկների լուսանկարները

Արարողությունը իրականացրեց Տեր Ստեփանոս Իգնաթևոսյանը։ Հոգևորականն արցախցիների համար բացառություն արեց և խմբային ծես իրականացրեց։ Երեխաների կողքին սուրբ մյուռոնով օծվեց նաև 83-ամյա Ժասմին Գրիգորյանը։ Մկրտվողներից  ամենակրտսերը 7-ամսական մի աղջնակ էր`Նելլին։ 

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում 83-ամյա կինը պատմեց, որ նա դեռ առաջին Արցախյան պատերազմից էր ցանկանում մկրտվել, բայց տարբեր հանգամանքներից ելնելով չի հաջողվել։ 

«Մեր ընտանիքում այսօր հինգ հոգի մկրտվել է` ես, թոռնուհիս և նրա երեք դուստրերը։ Հուսամ` Աստված կպահի մեզ բոլորիս ու ամենակարևորը մեր տղամարդկանց, որոնք հիմա հայրենիք են պաշտպանում», – նշեց տատիկը։

Բոլոր մկրտված արցախցիների կնքահայրը ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սուքիասյանն է։ Հենց նա է իր Սևանի հյուրանոցում հյուրընկալել արցախցիներին։ Դեպի Սևանավանք էքսկուրսիայի ժամանակ է։ երեխաները նրան հայտնել են մկրտվելու ցանկության մասին, և Ստեփանյանը խոստացել է կազմակերպել սուրբ մկրտությունն ու ծախսերն էլ հոգալ։

1 / 15
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
2 / 15
Սևանավաքում խմբային մկրտություն էր
3 / 15
Սևանավաքում խմբային մկրտություն էր
4 / 15
Բոլորի կնքահայրը գործարար Արթուր Սուքիասյան է։
5 / 15
Մկրտվեց նաև 84–ամյա մի կին ու իր ծոռները
6 / 15
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
7 / 15
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
8 / 15
Մկրտվեց նաև 84–ամյա մի կին ու իր ծոռները
9 / 15
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
10 / 15
7-ամսական մի աղջնակի`Նելլի մկրտությունը
11 / 15
Սևանավաքում խմբային մկրտություն էր
12 / 15
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
13 / 15
7-ամսական մի աղջնակի`Նելլի մկրտությունը
14 / 15
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
15 / 15
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների