Կեսգիշերից հետո Ստեփանակերտի ուղղությամբ մի քանի կասետային հրթիռ է արձակվել

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է, թե ինչպես է անցել գիշերն Արցախի բնակավայրերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է. քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած

«Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ մայրաքաղաքում չկան»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախի մայրաքաղաքը սկսել է հրթիռակոծվել սեպտեմբերի 28-ից։

Վերջին տվյալներով՝ քաղաքի շինությունների ավելի քան 40 տոկոսը վնասված է։

Ստեփանակերտից լրագրողներին դուրս են բերել

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում