WarGonzo-ն ցույց է տալիս, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը Դ-20-ով հարվածներ հասցնում հակառակորդին։
Հարվածներն ուղղված են հակառակորդի այն ուժերին, որոնք փորձում են առաջ շարժվել Շուշիի ուղղությամբ։
«Չնայած Ալիևի հայտարարությանը, թե Շուշին իրենց հսկողության տակ է, մենք շատ լավ հասկանում ենք, որ այդպես չէ։ Շուշիում Արցախի ՊԲ ուժերն են, բայց մարտեր են ընթանում»,–պատմում է նախագծի լրագրող Սեմյոն Պեգովը։
Նա հայտնում է նաև, որ հակառակորդը փորձում է «դժոխքի ձորի» հատվածում ջիփերով հավելյալ ուժեր բերել, ինչպես նաև զինտեխնիկա մոտեցնել։ Սակայն Արցախի ՊԲ–ն հաջողությամբ հետ է մղում Ադրբեջանի փորձերը։
Ի դեպ, տեսանյութում երևում է, թե ինչպես է աշխատում հրետանին` անդադար գնդակոծելով հակառակորդի մոտեցող ուժերին։
Առավոտյան Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում